cf. Մողիզ.
ՄՈՂԷԶ կամ ՄՈՂԻԶ. σαύρα lacerta. գրի եւ ՄՈՂՈԶ, ՄՈՒՂԷԶ, ՄՈՂԷՍ. Զեռուն քառոտանի՝ որպէս օձ կարճիկ, կամ կոկրդիլոս փոքրիկ, խայտաբղէտ եւ բազմագունի, փոքր եւ մեծ. cf. ՔԱՐԱԹՕՇ, cf. ԿՈՎԱԴԻԱՑ, cf. ՏԻՏԵՌՆ ՈՍՏԻՆ.
Գետնառիւծ, եւ կովադիայ, եւ մողէզ (կամ մուղէզ). (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 30։)
Մողիչք, գորտք. (Եղիշ. ՟Բ։)
Կանաչ մողէզ. (Վանակ. հց.։)
Մողոզք քան զվիշապս մեծ էին. (Պտմ. աղեքս.։)
Իսկ ի բառս (Գաղիանոսի) գրի.
Սաւրա (յն) կամ սորա. մողէզ, կամ մայաղէզ։
• «քարաթոթոշ, կովադիաց, քէր-բէնքէլէ» Ղևտ. ժա. 30. ասւում է նաև մողիզ Եղիշ. մողոզ Պտմ. աղէքս. 154. մայաղէզ Գաղիան. կամ նաև մուղէզ, մողէս. մուղէս. մուղիզ ևն. վերջաձայնի տարբերութիւնը այնպէս է, ինչպէս քարտէզ-քարտէս. նոր գրականի ընդունած ձևն է միայն մողէս։
• = Պհլ. անծանօթ մի ձևից, որի ներկայա-ցուցիչն է պրս. [arabic word] mālūs կամ mā-lōs «կանաչ մողէս» (ԳԴ, էջ 290 ա). բա-ռիս բուն հայերէնն է կովադիաց։
• Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-
• «կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։
• ԳՒՌ.-Կր. մօղէզ, Սեբ. մօղէս, Մկ. Վն. մօղօզիկ, Ալշ. Մշ. մօղօզիգ (Մշ. նաև մօղ-լօզիգ), Մրղ. Սլմ. մօղօզիկ1, Խրբ. Տիգ. մըգ-լէզ, Մշկ. Ք. մգըլդրէզ, Ննխ. մռխլէզ, Ապ. Սր. մողոզրիկ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 111 ծան.). անշուշտ նոյն բառն է նաև մողորիկ Տր. «մի տեսակ կարճ և ան-թոյն օձ»։ -Բառիս ձևափոխութեան վրայ անշուշտ ազդել է խլէզ հոմանիշը և փոխա-դարձաբար։
• ՓՈԽ.-Ըստ Ղափանցեան (անդ) գւռ. մո-ղոզրիկ ձևից է փոխառեալ տեղական քրդ. makizark «մողէս»։ Այլուր մողէսը կոչւում է քրդ. makamā'r (տե՛ս իմ Kecueil de mots Kurdes, էջ 12), որ կազմուած է ըստ իս քրդ. mā'r (=պրս. mār) «օձ» բառից. Հաճինի բարբառով էլ մողէսը (մեծ տեսակը) կոչւում է «Օձին թոյն ուտող»։ Ուտ. մօղօծ «մողէզ».